Իրանի միջուկային օբյեկտի մոտակայքում երկրաշարժ է տեղի ունեցել
Աշխարհ
Իրանի Ֆորդո միջուկային օբյեկտի մոտակայքում 2,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Իրանի ազգային սեյսմոլոգիական կենտրոնը։
Ֆորդոն Իրանում ուրանի հարստացման երկրորդ գործարանն է: Օբյեկտի մեծ մասը ստորգետնյա է։
Հունիսի 14-ին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել է, որ Իսրայելի հարվածները Ֆորդո միջուկային օբյեկտին սահմանափակ վնաս են հասցրել։ Նա նաև հայտնել է, որ Սպահանում մի քանի պահեստների վրա հարձակում է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Սակայն վնասը մեծ չի եղել, քանի որ իրանցիներին հաջողվել էր այնտեղից նախապես անվտանգ վայր տեղափոխել կարևոր տեխնիկա և նյութեր։