«Չորրորդ ինքնիշխանություն». Նոր տեխնոլոգիաներ
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Միջազգային լրատվամիջոցների համաձայն, երիտասարդ նորզելանդուհին աճուրդի է հանել սեփական հետույքը: Ամենաշատ վճարողն իրավունք կստանա «խնդրո առարկա» հետույքի վրա իրականացնել ցանկացած դաջվածք: Ի դեպ, առաջարկով արդեն իսկ հետաքրքրվել է 170 հազար մարդ:
«ՉԻ»- Դաջվածքի մասին ոչինչ ասել չենք կարող, բայց ընտրություններից առաջ սեփական հետույքն աճուրդի հանելու գաղափարը Հայաստանում կարող է լայն արձագանք ստանալ: Մինչեւ հիմա քաղաքական ուժերից շատերը դա անում էին փոխաբերական իմաստով, բայց ուղիղ իմաստը, համաձայնվեք, ավելի հեռանկարային է: Դաջվածքի փոխարեն էլ կարելի է կարգախոսներ գրել: Միայն պատկերացրեք՝ 170 հազար մարդ: Այն էլ՝ այս ժամանակահատվածում, երբ քաղաքական ուժերն ամեն ձայնի համար քյալլա են տալիս (մեղմ ասած):
Այնպես որ՝ առաջիկա ընտրությունների արդյունքների վերաբերյալ բոլոր կանխատեսումները մեխանիկորեն անիմաստ են դառնում: Եվ, ի դեպ, ժամանակավրեպ են դառնում վերլուծաբանների այն կանխատեսումները, թե ամենայն հավանականությամբ ՕԵԿ-ը չի հայտնվի հաջորդ խորհրդարանում»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ