Իրանը Իսրայելի հարձակումների ֆոնին՝ անիմաստ է համարում բանակցությունները․ ԱԳՆ
Աշխարհ
Իրանը բանակցությունները անիմաստ է համարում Իսրայելի շարունակվող հարվածների ֆոնին։ Այս մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային, փոխանցում է РИА Новости-ն։
«Այս իրավիճակում բացարձակապես անիմաստ է բանակցություններ վարել»,- ասել է Բաղային։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պետք է հստակ դիրքորոշում ընդունի և որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ՝ ճանաչի ու դատապարտի Իսրայելի ագրեսիան։
Արտաքին գործերի նախարարության ղեկավարը հավելել է, որ իրանական կողմը չի կարող համաձայնել, որ Վաշինգտոնը, Իսրայելի հետ իր հատուկ հարաբերությունների պատճառով, «որևէ խոչընդոտ ունի այդ արարքը հայտարարելու այնպիսին, ինչպիսին այն կա»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ