Իսրայելն ավարտել է Իրանի ռազմական ենթակառուցվածքին հարվածները․ ՊՆ
Աշխարհ
Իսրայելի պաշտպանության բանակը ավարտել է իրանական ռազմական ենթակառուցվածքներին լայնածավալ հարվածների շարքը, հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
Նրանք նշել են, որ հարվածների թիրախ են դարձել «Ղուդս» ուժերը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), ինչպես նաև Թեհրանում գտնվող իրանցի զինվորականներն ու Իրանի ողջ տարածքում զենքի արտադրության ենթակառուցվածքները:
Մինչ այս Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ երկրի ռազմաօդային ուժերը շուտով կրկին կհայտնվեն Թեհրանի երկնքում՝ հարվածելու իրանական ռեժիմի «յուրաքանչյուր թիրախին»։