Ռումբի սպառնալիքի պատճառով Եվրոպայից Հնդկաստան ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է թռիչքի օդանավակայան
Աշխարհ
Lufthansa ավիաընկերության Ֆրանկֆուրտ-Հայդարաբադ չվերթը ստիպված է եղել շեղվել երթուղուց և վերադառնալ Եվրոպա՝ օդանավում ռումբի տեղադրման սպառնալիքի պատճառով։
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 15-ի երեկոյան։ Տեղական օդանավակայանի ներկայացուցիչը հայտնել է, որ ստացել են էլեկտրոնային նամակ, որտեղ նշվում էր պայթյունի վտանգը՝ ուղղված եվրոպական ավիափոխադրողի ինքնաթիռին։
Ինքնաթիռը ապահով վայրէջք է կատարել։ Դեպքի մանրամասները ճշտվում են, իսկ ուղևորների անվտանգության ապահովման գործողությունները շարունակվում են, հայտնում է Лента.ру-ն։