Զինծառայողին՝ երգչուհուն ուղեկցելու համար պաշտոնից հեռացրին, հիմա էլ խլեցին ունեցվածքը
Աշխարհ
Վոլգոգրադի նախկին ԳԱԻ պետ Ալեքսանդր Ստեպանովը և նրա ընտանիքը զրկվել են 49 միլիոն ռուբլի արժողությամբ գույքից՝ այդ թվում ավտոլվացման կետից, բեռնատարներից և մարդատար մեքենաներից։ Դատարանը դրանք ճանաչել է որպես անօրինական եկամուտներով ձեռք բերված։
Ստեպանովը հայտնվեց սկանդալի կենտրոնում 2023-ին, երբ Անետ Սայ ռուս երգչուհուն օդանավակայան էր ուղեկցել ոստիկանության միգալկայով մեքենան։ Դրանից հետո նա պաշտոնից ազատվեց, իսկ այժմ մեղադրվում է կաշառք ստանալու և գույքի լեգալացման մեջ։
2024-ին Ստեպանովին մեղադրանք առաջադրվեց նաև բեռնատարների ապօրինի հաշվառման գործով։ Սկանդալի հետևանքով պաշտոնից հեռացվել է նաև քաղաքային ոստիկանության փոխնախարարը։