Թբիլիսին հայտարարել է ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության պատրաստակամության մասին
Աշխարհ
Վրաստանը պատրաստ է խորացնել ռազմավարական գործընկերությունը ԱՄՆ-ի հետ։ Այս մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլին՝ հանդիպման ժամանակ ԱՄՆ Պետդեպի ավագ խորհրդական Ուայթ Թոլքի հետ, հաղորդում է «Sputnik Gruzia»-ն։
Կողմերը քննարկել են Վրաստան–ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների հեռանկարները և տարածաշրջանային զարգացումները։ Հատուկ ուշադրություն է դարձվել անվտանգությանը և Վրաստանի դերին տարածաշրջանում կայունության պահպանման գործում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ էր հղել Վրաստանի անկախության օրվա առթիվ՝ վերահաստատելով Վաշինգտոնի նվիրվածությունը երկու երկրների խաղաղ համագործակցությանը։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել