Զելենսկին Վիեննայում անձրևի տակ մենակ թողել է կնոջը
Աշխարհ
Ավստրիական Heute պարբերականի տվյալներով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վիեննայում պաշտոնական այցի ընթացքում անուշադրության է մատնել իր կնոջը՝ Ելենա Զելենսկայային, թողնելով նրան անձրևի տակ՝ առանց պաշտպանության։
Նշվում է, որ Զելենսկին ավտոմեքենայից իջնելիս նախընտրել է շտապել ողջունելու Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենին՝ առանց օգնության ձեռք մեկնելու կնոջը, ով մնացել է մենակ։
Բացի այդ, արարողության ժամանակ նախագահը պաշտպանված է եղել հովանու տակ, մինչդեռ Ելենա Զելենսկան անձրևի տակ կանգնած է եղել՝ առանց որևէ պաշտպանության, ինչը դիտարկվել է որպես անպատշաճ վերաբերմունք ընտանիքի հանդեպ։