Ֆրանսիացի կինը կասկածվում է ամուսնու և դստեր սպանության մեջ
Աշխարհ
Ռեյկյավիկի Edition հյուրանոցում մահացած են հայտնաբերվել ֆրանսիացի զբոսաշրջիկ տղամարդ և դեռահաս աղջիկ։ Նրանց հետ նույն սենյակում գտնված կինը՝ ընտանիքի մայրը, ունի դանակի վնասվածքներ և տեղափոխվել է հիվանդանոց, սակայն հետագայում ձերբակալվել է՝ որպես հիմնական կասկածյալ։
Դեպքը տեղի է ունեցել աշխարհի ամենաապահով ճանաչված երկրում՝ Իսլանդիայում։ Հյուրանոցի աշխատակիցն էր զանգահարել ոստիկանություն՝ նկատելով գիշերը անհանգստացնող աղմուկ սենյակներից մեկում։ Քննչական խմբերը հայտնաբերել են, որ սենյակում բնակվում էր երեք հոգանոց ընտանիք՝ վարձակալելով այն վեց գիշեր։
Մանրամասները դեռևս չեն բացահայտվում, սակայն դեպքը մեծ արձագանք է գտել՝ հաշվի առնելով ինչպես տեղի վայրի հանգստավետ համբավը, այնպես էլ միջադեպի ողբերգական բնույթը, հայտնել է Лента.ру-ն։