ԱՄՆ-ը լիցքավորող ինքնաթիռներ է տեղակայում Եվրոպայում՝ Իրանի հետ լարվածության ֆոնին. «Politico»
Աշխարհ
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը լիցքավորող ինքնաթիռներ է տեղափոխել Եվրոպա՝ Իսրայելի և Իրանի միջև զինված հակամարտության ֆոնին։
Այս մասին հայտնում է Politico պարբերականը։
Հղում անելով ռազմական շրջանակների երկու անանուն ներկայացուցիչների՝ լրատվամիջոցը պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի տասնյակ ինքնաթիռների։
Դրանք անցյալ շաբաթավերջին թողել են իրենց ամերիկյան բազաները և տեղափոխվել Եվրոպա։ Նշված աղբյուրներն ընդգծել են, որ այս վերաբաշխումը նպատակ ունի «աջակցել Մերձավոր Արևելքում ցանկացած գործողության», եթե ԱՄՆ զինված ուժերը սկսեն էլ ավելի ակտիվորեն աջակցել Իսրայելին Իրանի հետ առճակատման հարցում։
Ավելի ուշ նմանատիպ տեղեկատվություն է տարածել նաև Fox News հեռուստաընկերությունը։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)