Թրամփը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Այն տեղի կունենա անմիջապես ամերիկացի առաջնորդի՝ G7 գագաթնաժողովից վերադառնալուց հետո, հաղորդում է Fox News-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Թրամփը խնդրել է Ազգային անվտանգության խորհրդին պատրաստվել իր՝ իրավիճակային սենյակ վերադառնալուն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վաղաժամկետ դադարեցնում է իր մասնակցությունը G7 գագաթնաժողովին՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով:
Թրամփը գագաթնաժողովից կհեռանա հունիսի 16-ի երեկոյան՝ տեղական ժամանակով (հունիսի 17-ի գիշերը):


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)