Իրանը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու պայմանները
Աշխարհ
Իրանցի պաշտոնյաները միջնորդներին ասել են, որ պատրաստ են վերսկսել բանակցությունները Միացյալ Նահանգների հետ, բայց միայն այն բանից հետո, երբ Իսրայելը դադարեցնի իր հարձակումները, հայտնում է Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Թերթի տվյալներով՝ Իսրայելի և Իրանի միջև հրադադարի շուրջ բանակցություններ սկսելու ջանքերը գլխավորում են Քաթարն ու Օմանը։
The New York Times-ը հայտնել է, որ Սպիտակ տան ղեկավարը խնդրել է հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին այս շաբաթ հանդիպել Իրանի պաշտոնյաների հետ:
CNN-ը նաև հայտնել է, որ Թրամփը հանձնարարել է իր թիմին հնարավորինս շուտ հանդիպում կազմակերպել Իրանի պաշտոնյաների հետ։
Իսրայելը և Իրանը հրթիռային հարվածներ են փոխանակել հունիսի 13-ից, երբ Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվեց միջուկային զենքի մշակման հետ կապված Իրանի ենթակառուցվածքների, ինչպես նաև բարձրաստիճան զինվորականների տեղակայման վրա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)