ՀԱՄԱՍ-ը օգնություն է խնդրել Ռուսաստանից
Աշխարհ
Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է Ռուսաստանին ստիպել Իսրայելին պահպանել միջազգային իրավունքը Գազայի հատվածի բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու ժամանակ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավարի տեղակալ Մուսա Աբու Մարզուկը։
Շարժման ներկայացուցիչը պնդում է, որ Գազայում սննդի հասանելիությունը Իսրայելն օգտագործում է՝ որպես զենք, որը խախտում է միջազգային օրենքներն ու նորմերը։
Մարզուկի խոսքով, բնական է, որ ՀԱՄԱՍ-ը շրջվում է դեպի Ռուսաստան, քանի որ նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ է և, որպես համաշխարհային տերություն, կարող է օգնել իսրայելական պետությանը ստիպել պահպանել միջազգային իրավունքը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)