Էմանուելը միշտ սխալվում է. Թրամփ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին այն բանից հետո, երբ նա ասել է, որ Սպիտակ տան ղեկավարը վաղաժամ լքել է G7-ի գագաթնաժողովը Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը կարգավորելու համար։ Հրապարակումը հայտնվել է Truth Social-ի նրա էջում։
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հրապարակայնություն փնտրելով, սխալմամբ հայտարարեց, որ ես լքել եմ Կանադայում G7-ի գագաթնաժողովը, որպեսզի վերադառնամ Վաշինգտոն և աշխատեմ Իսրայելի և Իրանի միջև «հրադադարի» վրա»,- գրել է Թրամփը։
Նրա խոսքով՝ դա «սխալ հայտարարություն է», և Մակրոնը «պատկերացում չունի», թե ինչու է Թրամփը գնացել Վաշինգտոն։ ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ դա կապ չունի Իսրայելի և Իրանի միջև հրադադարի հետ, այլ «շատ ավելի մեծ» բանի համար է։
«Դիտավորյալ, թե ոչ, Էմմանուելը միշտ սխալվում է: Մնացե՛ք մեզ հետ»,- գրել է Թրամփը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)