Զելենսկուն Ռուսաստանի հետ բանակցությունների համար նոր վայր են առաջարկել
Աշխարհ
Ավստրիայի փոխկանցլեր Անդրեաս Բաբլերը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն առաջարկել է ընտրել Ավստրիան՝ որպես Ռուսաստանի հետ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման վայր։ Այս մասին հայտնում է ավստրիական EXXpress հրատարակությունը։
«Որպես չեզոք երկիր՝ Ավստրիան իդեալական վայր կլիներ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների համար»,- ասել է նա։
Բաբլերի խոսքով՝ Վիեննան դիվանագիտական հարաբերությունների երկար ավանդույթ ունի։ Պետության ներկայացուցիչը նաև հիշեցրել է, որ Վիեննայում է գտնվում Եվրոպայում ՄԱԿ-ի կենտրոնակայանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)