Էրդողանը ԱՄՆ-ին առաջարկել է Ստամբուլում վերսկսել Իրանի հետ միջուկային բանակցությունները
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է Ստամբուլում վերսկսել Իրանի հետ միջուկային բանակցությունները։ Այս մասին հայտնում է Hurriyet թերթը՝ վկայակոչելով աղբյուրների։
«Թուրքիայի հիմնական նպատակը միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների սեղանի վերականգնումն է: Դրա համար միջամտել է նախագահ Էրդողանը: Այս առաջարկը դարձել է Էրդողանի բանակցությունների հիմնական օրակարգը ԱՄՆ նախագահ Թրամփի և Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ»,- ասվում է զեկույցում:
Նշվում է, որ Թրամփն իր համաձայնությունն է տվել Ստամբուլում իրանական կողմի հետ բանակցություններին։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)