Ռուսաստանը կոչով դիմել է Իրանին և Իսրայելին
Ռուսաստան
Ռուսաստանը Իրանին և Իսրայելին կոչ է անում առավելագույն զսպվածություն և հակամարտության դիվանագիտական կարգավորում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Lenta-ն։
«Մենք տվյալ դեպքում կողմերին առավելագույն զսպվածության կոչ ենք անում, որպեսզի հետագայում այսպես թե այնպես անցնենք կարգավորման խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ուղու», - նշել Է Պեսկովը:
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը մնում է տագնապալի և «ընթանում է հետագա էսկալացիան սրելու ճանապարհով»: Նրա խոսքով՝ տարածաշրջանում պահպանվում է իրադարձությունների զարգացման «անկանխատեսելիության բարձր մակարդակը»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)