Չինաստանը Թրամփին մեղադրել է Իսրայել-Իրան հակամարտության «կրակին յուղ լցնելու» մեջ
Աշխարհ
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության «կրակի վրա յուղ լցնելը», ինչպես նաև սպառնալիքներն ու ճնշումների ավելացումը միայն իրադարձությունների սրման կհանգեցնեն։ Այսպես է նա մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները հակամարտության վերաբերյալ, գրում է Al Jazeera-ն։
«Հրդեհը բորբոքելը, կրակի վրա յուղ լցնելը, սպառնալիքները և ճնշումների ավելացումը չեն նպաստի իրավիճակի դեէսկալացիային, այլ միայն կսրեն և կընդլայնեն հակամարտությունը»,- ասել է Գո Ցզյակունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)