Ռուսաստանը Տաջիկստանին ներելու է գրեթե 300 մլն դոլար գազի պարտք
Ռուսաստան
Ռուսաստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են 10 տարվա ընթացքում զրոյացնել գազի դիմաց կուտակված $297 մլն պարտքը։ Համաձայնագիրը ստորագրվել է ապրիլի վերջին՝ Ռուսաստանի և Տաջիկստանի էներգետիկայի նախարարների միջև, գրում է «Ինֆոտեկ»-ը։
Պարտքը վերաբերում է «Սանգթուդա ՀԷԿ-1»-ին, որի 75%-ը պատկանում է Ռուսաստանին։ ՀԷԿ-ը ապահովում է Տաջիկստանի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 12%-ը, իսկ միակ գնորդը պետական «Բարկի Տոչիկ» հոլդինգն է։
Փաստաթղթով նաև ներդրումների վերադարձի ժամկետը երկարաձգվել է մինչև 2048 թվական, իսկ էլեկտրաէներգիայի սակագնի հարցերը վերանայվել են՝ կայունացնելու ռուս-տաջիկական տնտեսական համագործակցությունը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան