Ռուսաստանում հեգնել են Մասկի թմրամիջոցների թեստի հրապարակումը
Աշխարհ
Ռուսաստանցի քաղաքագետ Կոնստանտին Կալաչովը հեգնանքով արձագանքել է Իլոն Մասկի կողմից թմրամիջոցների բացասական թեստի արդյունքի հրապարակմանը՝ նշելով, որ «երբեք չենք իմանա՝ որքան արժեցավ այդ արդյունքը»։
Կալաչովն իր Telegram-ում ավելացրել է, որ «Ռուսաստանում դա ավելի էժան կարժենար»։ Մասկի հրապարակած փաստաթղթում նշվում է, որ նրա արյան մեջ չեն հայտնաբերվել կոկաին, ֆենտանիլ, կետամին, ինչպես նաև օպիատներ, մեթադոն ու կաննաբինոիդներ։
Ավելի վաղ ԱՄՆ-ում պնդումներ էին հնչել, թե Մասկը թմրանյութեր է օգտագործել Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի ժամանակ։ Թրամփն էլ իր հերթին չէր բացառել, որ իրենց վեճը կարող էր պայմանավորված լինել նման ազդեցությամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)