Ռուսաստանում քննադատում են անշարժ գույքի կանխիկ վաճառքի արգելքը
Ռուսաստան
Ռիելտորների Գիլդիայի անդամ Կոնստանտին Բարսուկովը քննադատել է Ռուսաստանի դատախազության առաջարկը՝ արգելել անշարժ գույքի կանխիկ վաճառքը՝ որպես միջոց խարդախություններից խուսափելու համար։ Նրա խոսքով՝ այդ քայլը ոչ միայն անարդյունավետ է, այլև չի լուծում հարկերից խուսափելու խնդիրը։
Բարսուկովը նշել է, որ կանխիկի արգելքը չի կանխում իրավիճակը, երբ մարդը, նույնիսկ բանկի միջոցով ստացած գումարը, հանձնում է խաբեբաներին։ Ավելի արդյունավետ կլինի վաճառքից ստացված գումարի ժամանակավոր սառեցումը՝ կանխելու համար անմիջապես փոխանցելը ուրիշներին։
Նա նաև շեշտել է, որ նման արգելքը չի վերացնում պայմանավորվածությունները գույքի արժեքի արհեստական նվազեցման մասին, երբ կողմերը գնում-վաճառքի պայմանագրում նշում են նվազ գին՝ հարկերը նվազեցնելու համար, Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան