ՌԴ-ում G7-ի՝ Իսրայելին սատարելը անվանել են կեղծավորություն
Աշխարհ
Ռուսաստանի Դաշնության Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը քննադատել է «Մեծ յոթնյակի» աջակցությունը Իսրայելին՝ Իրանի հետ հակամարտության համատեքստում՝ դա անվանելով բացահայտ կեղծավորություն։
Նրա խոսքով՝ G7 երկրները դատապարտում են Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում, սակայն արդարացնում են Իսրայելի հարվածները Իրանի դեմ։ «Երկակի ստանդարտները G7-ի ձեռագիրն են։ Այդ բլոկն արդեն հնացած քաղաքական միավորում է, և Մոսկվան չպետք է հույժ արձագանքի նման հայտարարություններին», — նշել է Ջաբարովը։
Նախորդ օրերին G7-ի առաջնորդները համատեղ հայտարարությամբ աջակցել էին Իսրայելին՝ մեղադրելով Իրանին Մերձավոր Արևելքում ահաբեկչության հովանավոր լինելու մեջ և կոչ էին արել հասնել դեսկալացիայի ու կրակի դադարեցման, այդ թվում՝ Գազայի հատվածում։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը ներկայացել է նոր ֆոտոշարքով