ՌԴ 16 մարզում գրանցվել են բջջային ինտերնետի խափանումներ
Ռուսաստան
Ռուսաստանի մի շարք շրջաններում ժամանակավոր անջատվել է բջջային ինտերնետը։ «Ura.ru»-ն հրապարակել է ինտերակտիվ քարտեզ՝ ներկայիս խափանումների մասին՝ ընդգրկելով 16 մարզ, այդ թվում՝ Լենինգրադի, Մոսկվայի, Վորոնեժի, Ռոստովի, Սամարայի և Չելյաբինսկի մարզերը, ինչպես նաև Տուվա և Յակուտիա հանրապետությունները։
Մայիսի սկզբից մեկնարկած անջատումները պայմանավորված են անվտանգության նկատառումներով։ Նախնական խափանումները գրանցվել էին Մոսկվայում մայիսի 5-ին, իսկ մայիսի 7-ի գիշերը ինտերնետն անջատվել էր արդեն ավելի քան 30 քաղաքում՝ ի պատասխան անօդաչու թռչող սարքերի հնարավոր սպառնալիքի։
Wi-Fi ցանցերի միջոցով ինտերնետի հասանելիությունն ապահովված է մնում, սակայն բջջային կապի խափանումները շարունակվում են նաև այլ մարզերում՝ ընդհուպ մինչև հունիսի 17-ը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան