Սուրգուտում աղջիկը ընկել է շենքի 10-րդ հարկից՝ երեխաների աչքի առաջ
Ռուսաստան
Ռուսաստանի Սուրգուտ քաղաքում երիտասարդ աղջիկը ընկել է բազմաբնակարան շենքի 10-րդ հարկի պատուհանից և վայր է ընկել բակային մանկական խաղահրապարակում։ Նրա կյանքը փրկել չի հաջողվել, հայտնում է «Вестник Сургутского района»-ն։
Ականատեսների խոսքով՝ միջադեպի պահին խաղահրապարակում երեխաներ են գտնվել։ Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։
Նշենք, որ վերջերս նմանատիպ դեպք է տեղի ունեցել Նոյաբրսկում, որտեղ չորրորդ հարկից ընկած աղջիկը ողջ է մնացել՝ ընկնելով մուտքի ծածկի վրա և օգնություն խնդրելով հարևաններից։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան