Հայտնի բլոգերները ավտովթարի են ենթարկվել իրենց փոքրիկ որդու հետ
Ռուսաստան
Հայտնի ռուս բլոգերներ Նաստյա և Դանյա Տիտովները երեքամյա որդու՝ Էմիլի հետ ավտովթարի են ենթարկվել։ Ինչպես տեղեկացրել է Նաստյան իր Telegram-ալիքում, նրանց մեքենային բախվել է տաքսի։
«Փառք Աստծո՝ բոլորս ողջ և առողջ ենք, միայն մեքենան է վնասվել», — նշել է նա։ Տիտովները հրապարակել են լուսանկարներ, որտեղ երևում է, որ իրենց մեքենայի հետևի բամպերը քերծված է, իսկ տաքսիի առջևի թևը՝ ջարդված։
Նաստյան և Դանյան բլոգերներ են Պերմից, որոնք հայտնի են դարձել իրենց ընտանեկան կոնտենտով։ Նրանք երկու երեխա ունեն՝ Էմիլն ու Օլիվիան։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)