Դեզերտիրը զենք է գրավել ու կրակ բացել՝ վիրավորելով զինվորականի
Աշխարհ
Բուրյատիայի Կյախտա քաղաքի զորամասում 48-ամյա դեզերտիր զինծառայողը գիշերը ներխուժել է զենքի պահեստ և անկանոն կրակ է բացել։ Ինչպես հայտնում է Baza-ն, միջադեպը տեղի է ունեցել հունիսի 15-ին։
Զինծառայող Ալեքսեյին տեղավորել էին սենյակում՝ զենքի պահեստի կողքին։ Գիշերը նա կոտրել է դուռը, վերցրել ավտոմատ և հարձակվել։ Մինչ ոստիկանությունն ու ուժային կառույցները միավորվել էին «Էդելվեյս» պլանով, նա կրակել է զինվորի վրա, որը փորձել էր զրուցել իր հետ։ Վերջինս վիրավորվել է երկու ոտքերից։
Առավոտյան 11-ին սկսված բանակցություններից հետո դեզերտիրը հանձնվել է։ Նրան նկատմամբ հարուցվել է քրեական գործ մի քանի հոդվածներով։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)