ՌԴ-ում կոմունալ վճարների վերջնաժամկետը տեղափոխվել է ամսի 15-ը
Ռուսաստան
Ռուսաստանում կոմունալ ծառայությունների վճարման վերջնաժամկետը տեղափոխվել է ամսվա 10-ից՝ 15-րդ օրը։ Համապատասխան օրենքն ընդունվել է Պետդումայում երկրորդ և երրորդ՝ վերջնական ընթերցմամբ, հայտնում է РИА Новости-ն։
Բացի այդ, ըստ նոր կարգի՝ վճարային փաստաթղթերը քաղաքացիներին պետք է տրամադրվեն ոչ թե ամսվա 1-ին, այլ 5-ին։ Նախաձեռնության հեղինակները համոզված են՝ այդ փոփոխությունները կդարձնեն վճարումները հարմարավետ և կկանխեն ուշացումները։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից Ռուսաստանում կգործի էլեկտրաէներգիայի սակագների 12.6% աճ, իսկ 2026-ին՝ ևս 9.3%։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան