Ըստ Պրեսկոտի՝ Հայաստանում արձանագրվել են զգալի դրական փոփոխություններ
Աշխարհ
Հունվարի 17-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց Հայաստանի հարցով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտին:
Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը բարձր գնահատեց ԵԽ դերը Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացում եւ համագործակցությունը եվրոպական այդ կառույցի հետ:
Ջոն Պրեսկոտը նշեց, որ Հայաստանում արձանագրվել են զգալի դրական փոփոխություններ եւ առաջընթաց' ներքաղաքական կայունությունն ապահելու ուղղությամբ: Այդ գործընթացում ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողը կարեւոր համարեց նաեւ Ազգային ժողովի դերակատարությունը:
Անդրադարձ կատարվեց 2008 թ. մարտյան դեպքերին եւ այդ կապակցությամբ հարուցված քրեական գործին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր: Ջոն Պրեսկոտի խոսքերով՝ իր իրավասությունների մեջ չի մտնում այն հարցը, թե ինչպիսի ընտրակարգով կանցկացվեն ընտրությունները: Նրա գնահատմամբ՝ ընտրական օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները տպավորիչ են, իսկ դատաիրավական համակարգի բարեփոխումները՝ խոստումնալից:
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նշեց, որ յուրաքանչյուր դրական փոփոխության արդյունքն ընտրություններն են, եւ որպես Ազգային ժողովի նախագահ, իր լիազորությունների շրջանակներում ամեն ինչ անելու է ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների համար:
Երկուստեք կարեւորվեց ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու անհրաժեշտությունը:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի