Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել
Գիտություն և Մշակույթ
Արեգակի վրա ամենաբարձր կարգի հզոր բռնկում է գրանցվել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Արեգակնային ակտիվության մոնիթորինգի կենտրոնից։
Ըստ առկա տվյալների՝ հունիսի 18-ին Արեգակի վրա տեղի է ունեցել X1.3 դասի բռնկում: Գիտնականները նշել են, որ սա առաջին նման ուժեղ բռնկումն է վերջին երեք շաբաթվա ընթացքում:
Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը նշել է, որ Արեգակի վրա բռնկումը տեղի է ունեցել Երևանի ժամանակով՝ 01:49-ին։ Ուժգնությունը կազմել է X1,2, տեևողությունը՝ 16 րոպե։