Իսրայելը հայտնել է Իրանի կողմից հրետակոծության հետևանքով տուժածների թիվը
Աշխարհ
Հունիսի 17-ի՝ լույս 18-ի գիշերը իսրայելական հիվանդանոցներ են ընդունվել Իրանից հրետակոծության հետևանքով վիրավորված 94 մարդ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ Իսրայելի առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը հղումով։
Գերատեսչությունից հայտնում են, որ տուժածներից մեկի վիճակը միջին ծանրության է, 85-ի վիճակը բավարար է։ Եվս 3-ը հոսպիտալացվել է տագնապային խանգարման նշաններով, և բժիշկները շարունակում են հետազոտել 5-ին՝ նրանց վիճակը պարզելու համար։
Առողջապահության նախարարությունը նաև ընդգծել է, որ գիշերային հրետակոծության ժամանակ վիրավորների տարհանումը բժշկական պատճառներով չի պահանջվել։ Ապաստարանների ճանապարհին ցուցաբերվել է օգնություն, այդ թվում՝ հոգեբանական աջակցություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)