Ինչպես կարձագանքի Իրանը, եթե ԱՄՆ-ը միանա Իսրայելի գործողությանը․ NYT
Աշխարհ
Իրանը կհարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրա, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միանա Իսրայելի գործողությանը։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով երկու իրանցի պաշտոնյաjի։
Հրատարակության համաձայն՝ Իրանն արդեն իսկ հրթիռնեը բերել է պատրաստության ամերիկյան ռազմական օբյեկտներին հնարավոր պատասխան հարվածի համար։ Ակնկալվում է նաև, որ եթե ԱՄՆ-ը միանա հակամարտությանը, Իրանի հետ կապված Եմենի հութիները կվերսկսեն հարձակումները Կարմիր ծովում քաղաքացիական և ռազմական նավերի վրա։
Միևնույն ժամանակ, Պենտագոնն արդեն ստորաբաժանումներ է մտցրել Մերձավոր Արևելքի ռազմակայաններ, այդ թվում՝ ԱՄԷ-ում, Հորդանանում և Սաուդյան Արաբիայում: Այնտեղ ծառայում է մոտ 40 000 ամերիկացի զինվոր։ Հաղորդվում է նաև, որ Եվրոպա է ուղարկվում 30 ամերիկյան ինքնաթիռ, որոնք կարող են օգտագործվել իսրայելական կործանիչներն ու ռմբակոծիչները վառելիքով լիցքավորելու համար։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)