Իրանի դեսպանը հայտարարել է՝ չեն համաձայնի Թրամփի պահանջներին
Աշխարհ
Իրանը չի համաձայնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջած անվերապահ հանձնմանը։ Այս մասին BFMTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայում Իսլամական Հանրապետության դեսպան Մուհամմեդ Ամին-Նեժադը։
«Սա նույն ցանկությունն է, ինչ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն է հայտնում։ Սա բացարձակապես իրագործելի չէ: Իրանի ժողովուրդը միասնական է ագրեսիայի դեմ», - ընդգծել է դիվանագետը։
Հունիսի 17-ին Թրամփը Իրանից պահանջել է անվերապահորեն հանձնվել։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ չէր ցանկանա օգտագործել ամերիկացի զինվորականներին իրանական խնդիրը լուծելու համար, սակայն Վաշինգտոնի համբերության բաժակը լցվել է։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու