Ռուսական արբանյակները առաջին անգամ ինքնաթիռով են հասել «Վոստոչնի» տիեզերակայան
Ռուսաստան
«Ռոսկոսմոս»-ը տեղեկացրել է, որ «Վոստոչնի» տիեզերակայան առաջին անգամ ինքնաթիռով է ստացել արբանյակներ։ Բեռնատար Իլ-76 ինքնաթիռով օդանավակայան են տեղափոխվել «Իոնոսֆերա-Մ» №3-4 տիեզերական սարքերը։ Սա առաջին նման առաքումն է տիեզերակայանի օդանավակայանի համալիրի գործարկումից հետո։
Մինչ այդ «Ռոսկոսմոս»-ը հայտնել էր, որ արդեն սկսել են լիցքավորել «Ֆրեգատ» արագացնող բլոկը, որը նախատեսված է «Իոնոսֆերա-Մ» №3-4 և ևս 13 փոքր արբանյակների արձակման համար։
Հիշեցնենք, որ մայիսին «Ռոսկոսմոս»-ի Տու-204-300 ինքնաթիռը կատարել էր իր առաջին պաշտոնական թռիչքը դեպի «Վոստոչնի» տիեզերակայանի օդանավակայան, հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան