Չինաստանին կասկածում են Իրանին օգնելու մեջ․ Telegraph
Աշխարհ
Բրիտանական The Telegraph պարբերականը գրում է, որ Չինաստանը գաղտնի կերպով Իրանին տրանսպորտային ինքնաթիռներ է մատակարարել Իսրայելի հետ հակամարտության սրման ֆոնին։
Լրագրողների տեղեկություններով՝ Իրան է ժամանել երկու «առեղծվածային» տրանսպորտային ինքնաթիռ, որոնցից մեկը օդ է բարձրացել Շանհայից։ Հաղորդվում է, որ օդ բարձրանալուց հետո ինքնաթիռները հյուսիսային Չինաստանով շարժվել են դեպի արևմուտք, անցել Ղազախստանը, թռել Ուզբեկստանի և Թուրքմենստանի վրայով և Իրանի սահմանի մոտ անհետացել ռադարներից և այլևս չեն հասել Լյուքսեմբուրգ, որը նշված է եղել՝ որպես նպատակակետ։
Մինչ այս Չինաստանը մեղադրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իսրայելի և Իրանի միջև հակամարտության կրակին «յուղ լցնելու» մեջ։ Ներկայումս ԱՄՆ-ը դիտարկում է Իրան-Իսրայել հակամարտությանը միանալու հարցը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)