Իսրայելը հայտնել Է Իրանի հարվածների հետևանքների մասին
Աշխարհ
Իրանը 400 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է ավելի քան 800 մարդ: Հարվածների հետևանքների մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը:
«Ավելի քան 804 վիրավոր կա, որոնցից 8-ը՝ ծանր վիճակում, 41-ը՝ միջին ծանրության, 755-ը՝ թեթև վնասվածքներով», - հայտարարել է Գենդելմանը:
Խորհրդականի խոսքով՝ գործողության մեկնարկից ի վեր Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 400 բալիստիկ հրթիռ և հարյուրավոր ԱԹՍ-ներ: Վերջինս հավելել է՝ հարձակումները 24 մարդու կյանք են խլել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)