Հայտնաբերվել է «Օզեմպիկ» դեղամիջոցի անսպասելի օգուտը ուղեղի համար
Գիտություն և Մշակույթ
Նոր միջազգային հետազոտությունը պարզել է, որ շուկայում հայտնի «Օզեմպիկ» (սեմագլուտիդ) դեղամիջոցը 2-րդ տիպի շաքարախտ ունեցող մարդկանց մոտ արդյունավետ է նվազեցնում ինսուլտի ռիսկը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Annals of Internal Medicine-ում։
Գիտնականներն ուսումնասիրել են 16 հազար հիվանդի տվյալներ՝ համեմատելով սեմագլուտիդը և մեկ այլ տարածված դեղ՝ էմպագլիֆլոզինը։ Արդյունքում պարզվել է, որ սեմագլուտիդ ընդունող խմբում ավելի հազվադեպ են հանդիպել լուրջ անոթային բարդություններ, հատկապես՝ ինսուլտ։ Դեղամիջոցի առավելությունը առավել նկատվել է 65-ից երիտասարդ հիվանդների և արյան շաքարի լավ վերահսկողություն ունեցողների շրջանում։
Միևնույն ժամանակ, գիտնականները զգուշացնում են, որ «Օզեմպիկ»-ի երկարաժամկետ օգտագործումը կարող է նաև բարձրացնել տեսողության լուրջ բարդությունների ռիսկը՝ ի հայտ է եկել դեղամիջոցի հնարավոր կապը տեսողական նյարդի իշեմիկ նեյրոպատիայի հետ։