«Երկիր». Ո՞ւմ թելն է թելում ԲՀԿ մամլո քարտուղարը
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը կարծես մոռացել է իր բուն գործառույթների մասին և իրեն կուսակցությունում այլ գործառույթներ է վերապահում։ Մեր տեղեկություններով՝ Գալստյանը կուսակցությունում նեղացնում է անխտիր բոլորին՝ առանց տարիքային սահմանափակման, անգամ հաշվի չառնելով կուսակցության ներսում տվյալ անձի զբաղեցրած դիրքը: Հավանաբար, Խաչիկը կուսակցության ներսում էլ «սիմպատիայով» է առաջնորդվում: Մամուլի քարտուղարը շեֆին եղելությունը ներկայացնում է իրեն հարմար տարբերակով, եթե մեկին էլ չի հավանում՝ Ծառուկյանի ականջին «նստում է» այնքան, մինչև նա էլ հիասթափվի:
Իրականում մամուլի քարտուղարի այս գործողությունները շեֆին լավ ծառայություններ մատուցելու արգասիքը չեն: Գալստյանն այլ խնդիր է լուծում. փորձում է Ծառուկյանի կողքերից հեռացնել նրան քիչ թե շատ հավատարիմ կուսակցականներին, իսկ նրանց փոխարեն իր ուզած մարդկանց է մեջտեղ բերում: Ի դեպ, մեր տեղեկությունների համաձայն, ժամանակին Գալստյանի թեկնածությունը Գագիկ Ծառուկյանին առաջարկել են նախագահականից... Ինչ իմանաս, գուցե Խաչիկը դեռ չի մոռացել «հին շեֆերին»...»։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել