Ինչու G7-ի հայտարարության մեջ Ուկրաինան չի հիշատակվում․ Reuters
Աշխարհ
G7-ի հայտարարության մեջ Ուկրաինան չի հիշատակվում ԱՄՆ դիրքորոշման պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Ամերիկյան կողմը ցանկանում էր մեղմացնել հայտարարության նախագիծը, իսկ Կանադան համարեց, որ դա անարդարացի կլինի Ուկրաինայի նկատմամբ»,- հաղորդում է գործակալությունը։
Միևնույն ժամանակ, ակումբի մնացած վեց երկրները մտադիր են միասնական դիրքորոշմամբ հանդես գալ Մոսկվայի և Կիևի միջև հակամարտության վերաբերյալ։
Կանադայի Կանանասկիս քաղաքում G7-ի գագաթնաժողովում հայտարարություններ են համաձայնեցվել հազվագյուտ հողային մետաղների, արհեստական ինտելեկտի, քվանտային հաշվարկների, անօրինական միգրացիայի, անտառային հրդեհների դեմ պայքարի և անդրազգային ճնշումների, ինչպես նաև Իրան-Իսրայել հակամարտության վերաբերյալ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)