ԱՄԷ նախագահը զանգահարել է Պուտինին՝ քննարկելու Իրան-Իսրայել հակամարտությունը
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ նախագահ Մուհամմեդ բեն Զայիդ Ալ Նահայանի հետ՝ քննարկելով Մերձավոր Արևելքի լարված իրավիճակը և Իրան-Իսրայել սրված հակամարտությունը։ Զրույցը կայացել է ԱՄԷ նախագահի նախաձեռնությամբ, տեղեկացնում է Կրեմլը, հայտնում է Лента.ру-ն։
Կողմերը մտահոգություն են հայտնել տարածաշրջանում սրացումների և հնարավոր բացասական հետևանքների կապակցությամբ։ Նշվել է, որ անհրաժեշտ է շուտափույթ դադարեցնել ռազմական գործողությունները և ակտիվացնել դիվանագիտական ջանքերը հակամարտության կարգավորման համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)