Բուքմեյքերները գնահատել են մինչև հուլիս Իրանին ԱՄՆ-ի հարվածի հավանականությունը
Աշխարհ
Բուքմեյքերների գնահատականն այն հնարավորությունների մասին, որ ԱՄՆ-ը ռազմական գործողություններ կսկսի Իրանի դեմ մինչև 2025 թվականի հուլիսը, գերազանցել է 75%-ը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Polymarket առցանց կանխատեսումների հարթակի տվյալները։
Ծառայության տվյալներով՝ օգտատերերը ներկայումս մինչև հաջորդ ամիս Միացյալ Նահանգների զինված ուժերի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակման հավանականությունը գնահատում են 77%:
Միաժամանակ, չորեքշաբթի՝ հունիսի 18-ին, Երևանի ժամանակով՝ ժամը 01:13-ի դրությամբ, այս ցուցանիշը հասել է 81%-ի:
Երեքշաբթի կեսօրին այն կազմել է 45%։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)