Ալիևը մեկնում է Թուրքիա․ Հայտնի է պատճառը
Աշխարհ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի հունիսի 19-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով կայցելի Թուրքիա: Այս մասին հայտնել է Թուրքիայի վարչակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, փոխանցում է TRT-ն:
Այցի գլխավոր իրադարձությունը կլինի Ղահրամանմարաշում ադրբեջանական թաղամասի բնակելի համալիրի բացումը, որը կառուցվել է Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ ջանքերով 2023 թվականի փետրվարին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո։ Բացման արարողությունը տեղի կունենա երկու նախագահների մասնակցությամբ:
Նախագիծը բնական աղետից տուժածների համար մշտական բնակարանային տարածք է, որը կառուցվել է թուրք ժողովրդին եղբայրական Ադրբեջանի օգնության շրջանակներում: Այցի շրջանակներում նախատեսվում է նաև կարծիքների փոխանակում Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների հարցերի շուրջ, ինչպես նաև տարածաշրջանային արդիական իրադարձությունների քննարկում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)