Իսրայելը երկարացրել է երկրում գտնվող օտարերկրացիների վիզաները
Աշխարհ
Իսրայելի միգրացիոն ծառայությունը երկարացրել է երկրում գտնվող օտարերկրացիների մեծ մասի վիզաները։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով գործակալությանը։
Բնակչության և միգրացիայի վարչության հայտարարության մեջ ասվում է, որ Իրանի դեմ ռազմական գործողության մեկնարկի պահին օրինական կերպով Իսրայելում գտնվող օտարերկրյա քաղաքացիների համար վիզաները ավտոմատ կերպով երկարացվել են մինչև այս տարվա սեպտեմբերի 30-ը։
Այս որոշումը կանդրադառնա տուրիստական, աշխատանքային, կամավորական, ուսանողական, հոգևորական և մի շարք այլ վիզաների վրա։ Միգրացիոն ծառայությունը նշել է, որ բոլոր փաստաթղթերը երկարացվում են ավտոմատ կերպով, ուստի կարիք չկա այցելելու ՆԳՆ գրասենյակներ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու