Գերմանիայում հայտարարել են Թրամփի՝ Ուկրաինային նոր «հարվածի» մասին
Աշխարհ
Կանադայում G7-ի գագաթնաժողովում ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու ձախողված հանդիպումը «հարված» էր Կիևին։ Այս մասին հայտնում է գերմանական Berliner Zeitung թերթը։
«Սա ևս մեկ հարված էր Կիևին և ևս մեկ ապացույց, որ ԱՄՆ-ն այս ճգնաժամում այլ կերպ է մտածում և գործում, քան եվրոպացիները», - ասվում է հոդվածում։
Հրապարակման հեղինակի կարծիքով՝ Թրամփի վաղաժամ վերադարձը Վաշինգտոն «դառը մեսիջ» է Կիևին, ինչը նշանակում է, որ ուկրաինական հակամարտությունն ԱՄՆ-ի համար մղվում է երկրորդ պլան։
«Վաշինգտոնի համար Կիևում, Օդեսայում և այլ վայրերում բռնկված հրդեհն ավելի քիչ վտանգավոր է, քան Թեհրանում և Թել Ավիվում հրդեհը», - նշվում է հոդվածում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)