Ռուսաստանին սպառնում են «աննախադեպ պատժամիջոցներ»․ Մակրոն
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԵՄ-ն «աննախադեպ պատժամիջոցներ» է պատրաստել Ռուսաստանի դեմ։ Ֆրանսիայի ղեկավարը Բրյուսելի ծրագրերի մասին խոսել է G7-ի գագաթնաժողովին հաջորդած ելույթում, որը հեռարձակվել է X սոցիալական ցանցի Ելիսեյան պալատի էջում։
Մակրոնի խոսքով՝ Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների ճնշման մեծացմանն աջակցում է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ում համար «անհրաժեշտ է» ուկրաինական հակամարտության լուծումը։
Մայիսի վերջին Մակրոնն ասել էր, որ Թրամփը պետք է հաստատի իր հավատարմությունը հակառուսական պատժամիջոցներին, եթե Մոսկվան «պատրաստ չէ խաղաղություն հաստատել» Կիևի հետ։ Նրա խոսքով, սա կլինի ամերիկացիների հուսալիության ստուգում։
Մինչդեռ Թրամփը, ելույթ ունենալով Կանադայում G7-ի գագաթնաժողովի շրջանակներում, ասել է, որ չի ցանկանում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ հույս ունենալով համաձայնության գալ Ուկրաինայի հարցում։ Նա նաև նշել է, որ ցանկացած երկրի դեմ սահմանափակումները միշտ «հսկայական գումարներ» են արժենում Միացյալ Նահանգների համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)