Ռուսաստանում արձագանքել են իսպանախոս վարձկանների ներթափանցման փորձին Կուրսկի մարզ
Ռուսաստան
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Անդրեյ Կոլեսնիկը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզ են ուղարկում օտարերկրյա վարձկանների՝ որպես «ծախսվող ուժ»։ Այսպես է նա մեկնաբանել իսպանախոս մարտիկների կողմից սահմանախախտման փորձը, գրում է Лента.ру-ն։
Կոլեսնիկի խոսքով՝ հիմնականում ժամանում են Լատինական Ամերիկայից, հաճախ՝ նախկին քրեական խմբավորումների անդամներ, որոնք իրական պատկերացում չունեն ռուսական ռազմաճակատի պայմանների մասին։ Պատգամավորի կարծիքով՝ Կուրսկի մարզը դեռ դիտարկվում է Կիևի կողմից որպես կարևոր ռազմավարական ուղղություն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսպանախոս մարտիկները փորձել են խախտել պետական սահմանը Կուրսկի մարզի Ռիժեկվա, Պավլովկա և Բեսսալովկա գյուղերի հատվածում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան