Ռուսաստանում ավիատոմսերն ավելի մատչելի կդառնան
Ռուսաստան
Ռուսաստանի իշխանությունները մինչև 2030 թվականը նախատեսում են կառուցել և վերանորոգել 75 օդանավակայան, ինչպես նաև 50 տոկոսով բարձրացնել քաղաքացիների ավիացիոն շարժունակությունը։ Այս մասին հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը Պետերբուրգի տնտեսական ֆորումում, փոխանցում է «Известия»-ն։
Ըստ նախարարի, փոփոխությունները նախատեսված են «Արդյունավետ տրանսպորտային համակարգ» ազգային նախագծով։ Մինչ օրս արդեն գործարկվել են չորս նոր տերմինալներ, իսկ ծրագրի մեծ մասն իրականացվում է պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում։
Նախկինում փոխվարչապետ Վիտալի Սավելևը հայտնել էր, որ մինչև նշված ժամկետը կկառուցվի նաև 14 նոր օդանավակայան, ծրագրի 75 առաջնահերթ օբյեկտների համար կհատկացվի 250 միլիարդ ռուբլի։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ