Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում կարող են «շատ վատ բաներ տեղի ունենալ»
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հետևանքով կարող են «շատ ավելի վատ բաներ» տեղի ունենալ։
«Ոչինչ ավարտված չէ, քանի դեռ ավարտված չէ։ Պատերազմը շատ բարդ բան է։ Կարող են շատ վատ բաներ պատահել, շատ անսպասելի զարգացումներ», – Սպիտակ տան մոտ տեղի ունեցած միջոցառման ժամանակ լրագրողներին ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը կոչ է արել Թեհրանին «անվերապահորեն հանձնվել»
«Այնուհետև մենք կպայթեցնենք բոլոր միջուկային զենքերը, դրանք բոլորն այնտեղ են», – ասել է Թրամփը՝ առանց մանրամասներ հաղորդելու։
Նա հավելել է, որ Իրանը, ենթադրաբար, «վատ մտադրություններ» ունի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)