«Հրապարակ». Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը քաղաքական նոր բևեռ են ուզում ձևավորել
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ից հեռացած եւ նոր կուսակցություն հիմնած Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը քաղաքական նոր բեւեռ են ուզում ձեւավորել, որը կլինի նախկին նախագահների ուղեծրից դուրս։ Երեկ նրանք առաջին հանդիպումն են ունեցել ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հետ։ «Քննարկվեց ներքաղաքական զարգացումների կոնտեքստում ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիա ապահովելու համար ճանապարհային քարտեզի նախագիծ։
Որոշվեց՝ կոնսոլիդացիայի խնդիրը լուծելու համար համատեղել երկու կուսակցությունների ջանքերը»,- երեկ տեղեկացրեց Հակոբ Ասլանյանը։ ՄԱՍԿ-ը մտադիր է հանդիպել նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի, ինչպես նաեւ՝ «Միասնություն» շարժման հետ, որի ղեկավարն Արման Վարդանյանն է։ Ընկերները նրան «Վրաց» են ասում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)