Իսրայելը հատուկ գործողություն կիրականացնի Ֆորդոյում իրանական միջուկային օբյեկտի դեմ․ Axios
Աշխարհ
Իսրայելը կարող է հատուկ ստորաբաժանումների գործողություն իրականացնել Ֆորդոյի իրանական միջուկային օբյեկտում, եթե ԱՄՆ-ն հրաժարվի հարված հասցնել դրան: Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով իսրայելական և ամերիկյան ղեկավարության աղբյուրները։
«Իսրայելը պնդում է, որ կարող է զգալի վնաս հասցնել օբյեկտին նույնիսկ միայնակ։ Տարբերակներից մեկը դիտարկվում է հատուկջոկատայինների արշավանք», - գրում է պարբերականը։
Աղբյուրների տվյալներով՝ Թել Ավիվն ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ վարչակազմին, որ ռմբակոծությունների այլընտրանքը կարող է լինել ցամաքային գործողությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)