Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ, բայց կա մի բայց․ Интерфакс
Ռուսաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում միջազգային լրատվական գործակալությունների ներկայացուցիչների հետ զրույցում ասել է, որ պատրաստ է հանդիպել իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը։
«Ես պատրաստ եմ հանդիպել Զելենսկու հետ, բայց ոչ թե նստել այնտեղ և անվերջ ինչ-որ բան կիսել, այլ վերջակետ դնել»,- ասել է ՌԴ նախագահը։
Նա հավելել է, որ հարցը Ուկրաինայի ղեկավարի լեգիտիմության մեջ է՝ փաստաթղթերը պետք է ստորագրեն օրինական իշխանությունները, «հակառակ դեպքում հաջորդ նախագահը կգա ու այդ ամենը կնետի աղբարկղը»։
Պուտինը հիշեցրել է, որ Ուկրաինայի Սահմանադրության համաձայն՝ նախագահն ընտրվում է հինգ տարով, և նույնիսկ ռազմական դրության պայմաններում նրա լիազորությունները երկարացնելու ուղիներ չկան։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան